|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ ՀՀԿ-ում լուրջ դժգոհություն է հարուցել Երևանի ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանի շտաբի պետի պաշտոնում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի նշանակումը:
ՀՀԿ-ում, գրում է թերթը, գիտակցելով իրենց ունեցած դժվարությունների չափաբաժինը, համարում են, որ դրանց մի մասը գուցե թեթևանար, եթե շտաբի պետի ճիշտ թեկնածու ընտրվեր: Բանն այն է, որ Էդ. Շարմազանովը ոչ երևանցի է, ոչ էլ հայ: Նա ծագումով Ալավերդի քաղաքից է, կիսով չափ հույն:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է Աժ փոխխոսնակ Էդ. Շարմազանովի հետ:
«Դրանք ընդամենը դատարկ խոսակցություններ են, և ես ժամանակ չունեմ նման խոսակցություններին արձագանքելու: Ու նաև նշեմ, որ դրանք անլուրջ մարդկանց խոսակցություններ են: Լավագույն խոսակցությունները կլինեն մայիսի 5-ին՝մեր թիմի լավ արդյունքի ժամանակ»,- ասաց նա:
Տեսնենք: