|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երևանի բնակիչը մեղադրվում է պոռնոգրաֆիկ պատկերներ տարածելու մեջ: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Վարդգես Ղ.-ն պոռնկագրական պատկերներ տարածելու ուղղակի դիտավորությամբ, 2016թ. փետրվար ամսից մինչև հունիսը Երևան քաղաքի Ավանում գտնվող բնակարանում, իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսով լուսանկարել է իր սեռական օրգանը և նույն հեռախոսի միջոցով տեղադրել է «ok.ru» սոցիալական ցանցի՝ իր կողմից նախապես ստեղծված «ԻՄ ԲՈԼՏԻՆ ՉԻ VK» անվանումով անհատական էջում:
Այնուհետը ծանոթանալու, իսկ հետո սեռական հարաբերություններ ունենալու համար, այդ անհատական էջի միջոցով կապ հաստատելով, դրանք տարածել է մի շարք քաղաքացիների:
Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամաբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նշենք, որ պոռնկագրական նյութեր պատկերներ տարածելը, գովազդելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: