|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Կալիֆոռնիայում փոփոխություն արվել ձերբակալության մասին օրենքում: Այժմ ձերբակալվածը, բացի մեկ հեռախոսային զանգ անելու իրավունքից, նաեւ Twitter-ով մեկ հաղորդագրություն տարածելու իրավունք կունենա:
«Ըստ օրենքի` ձերբակալվածը կարող է միայն մեկ զանգ կատարել եւ ում զանգում է, կարող է զբաղված լինել ու չվերցնել հեռախոսը: Իսկ թվիթը կտեսնեն Twitter-ում նրա բոլոր հետեւորդները»,- ասել է օրինագծի նախաձեռնող Ջել Վոլանը` հավելելով, որ դա շատ արդիական է պոտենցիալ քաղբանտարկյալների եւ հասարակական գործիչների համար:
Ի դեպ, նոր փոփոխությունից արդեն օգտվում են բանտարկյալները, օրինակ` թմրանյութերի տարածման մեղադրանքով դատապարտվածներից մեկը գրել է. «Իմ առաջին թվիթը` բանտից»: Իսկ պոռնկության կասկածանքով ձերբակալված մի գեղեցկուհի հաղորդագրություն է թողել. «Սիրելիս, ճաշը սառնարանում է»: