|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հանրահայտ երգիչ Սոսո Պավլիաշվիլիի փեսան` Վախթանգ Չխապելիան, երգչին մեղադրել է վրացի գործարար Անտոն (Ավթանդիլ) Ադուաշվիլիի սպանությունը ֆինանսավորելու մեջ. հայտնում է РИА Новости-ն:
«Անտոնը տարաձայնություններ ուներ Սոսո Պավլիաշվիլիի հետ։ Անտոնը, Սոսոյին պարբերաբար խաբելով, մեծ գումարներ է կորզել։ Հենց նման բազմաթիվ փաստերի համար էլ Սոսոն մտադիր էր Անտոն Ադուաշվիլիին պատժել, ինչի իրականացումն ես ինձ վրա վերցրի, իսկ ֆինանսապես ինձ օգնեց Սոսոն»,- հայտարարել է Չխապելիան՝ նշելով, որ նպատակն Ադուաշվիլիին սպանելը չի եղել, այլ ֆիզիկական բռնության կիրառումը։
Չխապելիայի խոսքերով` նա գտել է մեկին, ով համաձայնել է կատարել պատվերը 50 հազար դոլարով։
Սեփական մեքենայում գնդակահարված Ավթանդիլ Ադուաշվիլիի դին հայտնաբերվել էր 2012-ի նոյեմբերին: Ըստ վրացական ԶԼՄ-ների` գործարարը Պավլիաշվիլիի ընկերն էր: