Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին հերքել է ռուսաստանաբնակ հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի դեմ քրեական գործ հարուցելու մասին լուրերը. հայտնում է Голос России-ն:
«Հետաքննության ընթացքում` վկաներից մեկի ցուցմունքի մեջ ակնարկ է եղել Սոսո Պավլիաշվիլիի մասին: Սակայն դա բավարար չէ քրեական գործ հարուցելու համար»,- ասել է Կբիլաշվիլին:
Հիշեքնենք, որ տարածված լուրերի համաձայն` Վրաստանում Պավլիաշվիլիի դեմ քրեական գործ էր հարուցվել Թբիլիսիում գործարարի սպանություն պատվիրելու փաստով: Սեփական մեքենայում գնդակահարված Ավթանդիլ Ադուաշվիլիի դին հայտնաբերվել էր 2012-ի նոյեմբերին: Ըստ վրացական ԶԼՄ-ների` գործարարը Պավլիաշվիլիի ընկերն էր: