|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ուկրաինացի իրավապաշտպան Օլեգ Կուրչինը դիմել է երկրի գլխավոր դատախազություն` Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի դեմ Ուկրաինայի ինքնիշխանության դեմ ոտնձգություն անելու համար գործ հարուցելու պահանջով. հայտնում է Сегодня.ua-ն:
Իրավապաշտպանը համարում է, որ իր հրապարակային ելույթներից մեկում Սահակաշվիլին վիրավորական խոսքեր է հնչեցրել Օդեսայի նահանգի հասցեին, որը ղեկավարել է 1,5 տարի: Որպես օրինակ մեջբերել է Սահակաշվիլիի ելույթից տողեր. «Իհարկե, բոլոր խանգարում էին, ես գիտեի, որ բոլորը կխանգարեն, քանի որ դա անջատողական շրջան է, այնտեղ իշխանությունում բոլորը անջատողականներ են»:
«Ազգային թշնամանքի հրահրումը, այսինքն` Միխեիլ Սահակաշվիլիի գործողությունները կարող են հանգեցնել այն բանին, որ Օդեսայի, Կիևի, Դոնեցկի, Լուգանսկի ժողովուրդը մեկը մյուսի դեմ դուրս գա»,- ասել է Կուրչինը: