|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Օդեսայի նախկին նահանգապետ Միխել Սահակաշվիլիի նկատմամբ: Այդ մասին հայտնել է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը. տեղեկացնում է Газета.ру-ն:
Ավելի վաղ Սահակաշվիլիի կողմնակիցների և իրավապահների միջև բախումներ էին տեղի ունեցել: Իրավապահները փորձել էին գտնել նրան կողմնակիցների վրանային ճամբարում:
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը խուզարություն էր անցկացրել նրա տանը, Սահակաշվիլին բարձրացել էր 8-հարկանի շենքի տանիքը և սպառնում էր ցած նետվել, եթե նրան մոտենան: Նրան հաջողվել էր ձերբակալել, սակայն ավելի ուշ նրա կողմնակիցները ազատել էին նրան ոստիկանների ձեռքից: Սահակաշվիլիին մեղադրել են իշխանափոխության փորձի մեջ: