|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախ այցելած օտարերկրացիների նկատմամբ, նաև համապատասխան հարցում է ուղարկել Ինտերպոլ` նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով. հայտնում է հaqqin. az-ը:
Այսպես` քրեական գործ է հարուցված Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Ելենա Թեոխարիսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ, քանի որ նրանք Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեի դիտորդներ են եղել:
Բացի այդ` քրեական գործ է հարուցված գիտնականներ Լևոն Եպիսկոսպոսյանի (Հայաստան), Իոլանդ Ֆերնանդես Խալվոյի (Իսպանիա), Բլանֆորդ Թանեյ Քինգի (Մեծ Բրիտանիա) նկատմամբ: Նրանք ուսումնասիրություններ են կատարել Ազոխի քարանձավում: