|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայրենի կառավարությունը հանքարդյունաբերությունը զարգացնելու հետ մեկտեղ անտեսում է այդ վայրերի պատմամշակութային հուշարձանները. «Երկիր»-ի խնդրանքով մեկնաբանելով այդ իրադրությունը` ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
«Այս պահին չգիտեմ` էլ ինչ ասեմ: Միայն մի բան կարող եմ ասել, որ իրավունք չունենք ոտնձգություն անել նախնյաց հիշատակների դեմ: Եթե մենք մեզ մշակութակիր ազգ ենք համարում ու սիրում ենք ասել, որ դարերից ենք եկել ու դեպի դարերն ենք շարժվում, ապա այդ հիշատակները մեզ պետք է ուղեկցեն: Հուշարձանները մեր հիշողությունն են, եւ պետք է հարգանք ցուցաբերենք դրանց նկատմամբ: Իսկ եթե վտանգում ենք մեր հուշարձանները, այլեւս ինչ իրավունք ունենք բարձրաձայնելու, թե մեր հարեւան երկրներում ինչպես են վարվում հայկական հուշարձաների հետ»,-նշեց հուշարձանագետը: