|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վերջին շրջանում Հայաստանի «հայրաքաղաք» Գյումրին հայտնվել է հանրության և իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այդ ուշադրության դրսևորումներից մեկն էլ, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, այն է, որ օրերս որոշ իշխանական շրջանակներ Գյումրիում ռեյտինգային հարցումներ են իրականացնում՝ պարզելու, թե տեղի ուժերից ու պաշտոնյաներից ով ինչպես է ընկալվում հանրության կողմից:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ հարցումները բավական հետաքրքիր պատկեր են արձանագրել: Հարցին, թե ում կցանկանայիք տեսնել քաղաքի ղեկավարի պաշտոնում, գյումրեցիները զարմանալիորեն ամենաշատը պատասխանել են՝ ոչ մեկին: Դրան անմիջապես հետևում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, իսկ նրանից բավական հեռու՝ երրորդ և չորրորդ տեղերում, միմյանց շատ մոտ ցուցանիշներով հայտնվել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: