Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Հոկտեմբերի 23-ին` ժամը 15.41-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյուսիս 7.3 մագնիտուդ ուժգնությամբ գրանցված երկրաշարժը իրեն բավականին հզոր զգացնել է տվել նաև Գյումրում: Գյումրեցիների պատմելով` երկրաշարժի ցնցումները առավել ուժգին են զգացել քաղաքի արևմտյան մասում գտնվող թաղամասերի բնակիչները, ովքեր երկրաշարժից անմիջապես հետո վախեցած դուրս են փախել են տներից:
Բջջային կապը Գյումրում երկար ժամանակ չի գործել: Տիրող վիճակին առավել մոտիկից ծանոթանալու համար Շիրակ կենտրոն ՀԿ-ի նկարահանող խումբը ուղեւորվել է Գյումրու Բուլվարային կոչվող թաղամաս, ուր դեռեւս պահպանվում են 88-ի Սպիտակի երկրաշարժից առաջ կառուցված բարձրահարկերը: Այդ թաղամասի` հիմնականում 9 հարկանի շենքերը ներկայումս մասամբ են բնակեցված: Երկրաշարժից մի ժամ անց Բուլվարային թաղամասի շենքերի բնակիչները դեռեւս դրսում էին և վախենում էին իրենց բնակարանները մտնել: