|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Ժամանակի» տեղեկություններով` հայտնի «Վանաձոր քիմպրոմ» գործարանը պատկանում է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին:
«Նաիրիտ» գործարանի նման, այս հսկան ևս տարիներ շարունակ ձեռքից ձեռք է անցել` այդպես էլ չվերագործարկվելով. գրում է թերթը: «Ժամանակը» նշում է, թր Ա.Մովսիսյանի կողմից պարբերաբար հայտարարություններ են եղել, թե շուտով «Քմպրոմը» կվերագործարկվի, պարարտանյութ կարտադրի կամ այլ արտադրություն կկազմակերպի, սակայն և ոչ մի ծրագիր լիարժեք չի իրականացվել:
Ա.Մովսիսյանը, գրում է թերթը, սեփականացնելով այս հսկան` երբեք այնպիսի ներդրում չի կատարել, որ այն աշխատի, բայց և թույլ չի տվել, որ «Քիմպրոմը» դառնա մեկ ուրիշի, միգուցե համապատասխան ներդրումների հնարավորություն ունեցող գործարարի սեփականությունը:
Այս հարցի հետ կապված Ա. Մովսիսյանից մեկնաբանություններ «Ժմանակին» ստանալ չի հաջողվել: