|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ազգին» հասած, բայց դեռեւս չհաստատված լուրերը պարզապես զարմացրեցին:
Ըստ դրանց` հեղինակավոր մի շարք արվեստագետներ համապատասխան դրամական վարձատրության դիմաց բարեխոսություններ են արել բարձրաստիճան մի պաշտոնյայի մոտ, որպեսզի կոնսերվատորիայի պրոռեկտորներից (վեց պրոռեկտոր մի բուհո՞ւմ) Շահեն Շահինյանին նշանակեն կոնսերվատորիայի ռեկտոր:
Երբ կրթության նախարարություն է հասնում այդ լուրը, շատ են զարմանում եւ տեղեկացնում են, որ ռեկտորի տեղի համար դեռեւս մրցույթ չի հայտարարվել:
Հարցն այն է, որ վերոհիշյալ անձը Երեւանի Գումի շուկայի մսի պասաժներից մեկի սեփականատերն է:
Այդ լուրը շատ ցավագին է ընդունել նաեւ ներկայիս ռեկտորը, որը սրտի սուր ցավերով այժմ գտնվում է բուժման մեջ:
Մի՞թե հանրապետությունում չկա այնպիսի անվանի երաժիշտ, որը արժանի լինի այդ կարեւոր բուհում զբաղեցնելու ռեկտորի աթոռը, այլ ոչ թե մսի պասաժ տնօրինողը: