Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Ոսկանյանը: Նրա օգնականները կլինեն «Շիրակի» մարզիչ Ֆելիքս Խոջոյանը և դարպասապահների մարզիչ Վոլոդյա Վարդանյանը:
Մ-21 տարեկանների հավաքականը կշարունակի գլխավորել Ռաֆայել Նազարյանը: Նրան կօգնեն «Բանանցի» մարզիչ Կարեն Սիմոնյանը և «Բանանցի» նախկին ֆուտբոլիստ, ներկայումս «Փյունիկի» մարզիչ Արտակ Օսեյանը:
«Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Հայաստանի Մ-19 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Նրա օգնականները կլինեն «Արարատի» մարզիչ Արմեն Տոնոյանը և «Գանձասարի» դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը: