|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արթուր Ոսկանյանը նշանակվել է Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ. տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Արթուր Ոսկանյանը 54 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում և դարձել է 1 գոլի հեղինակ: Որպես մարզիչ՝ նա ժամանակին արդեն գլխավորել է Հայաստանի` մինչև 17 տարեկանների հավաքականը, աշխատել է «Բանանց» ակումբում:
Արթուր Ոսկանյանին կօգնեն Ռոմիկ Սիմոնյանը և դարպասապահների մարզիչ Վլադիմիր Վարդանյանը:
Նա կգլխավորի նաև Հայաստանի` մինչև 16 տարեկանների հավաքականը, իսկ նրա օգնականը կլինի Մանուկ Սարգսյանը: