|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տղամարդկանց ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: Նա այդ պաշտոնում կփոխարինի 2010 թվականից ընտրանին ղեկավարած Պողոս Պողոսյանին: Վերջինս ազատվել է աշխատանքից` այս տարի Ալմաթիում կայացած աշխարհի առաջնությունում հավաքականի ցույց տված մարզական ցածր արդյունքների համար:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ` նման որոշում է կայացվել ծանրամարտի ՀՀ ֆեդերացիայի արտահերթ նիստում, որտեղ քննարկվել են նոյեմբերին Ղազախստանում կայացած աշխարհի առաջնությունում տղամարդկանց հավաքականի գրանցված արդյունքները: Նիստին մասնակցել է նաեւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Մարզչական խորհրդի անդամներն իրենց ելույթներում միաձայն տղամարդկանց հավաքականի ելույթներն անբավարար են գնահատել: Որոշում է կայացվել պաշտոնանկ անել տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանին: Նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Փաշիկ Ալավերդյանը, ով մինչեւ դեկտեմբերի 22-ը ֆեդերացիայի գործադիր կոմիտեին պետք է ներկայացնի հավաքականի նախապատրասատական փուլի երկամյա ծրագիրը:
Հիշեցնենք, որ եկող տարվանից կսկսվի մեր ծանրորդների նախապատրաստությունը առաջիկա օլիմպիական խաղերին, որը 2016 թվականի ամռանը տեղի է ունենալու Ռիո դե Ժանեյրոյում: