|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
10 րոպե ընդմիջմամբ 2 պայթյուն է որոտացել Հնդկաստանի Հիբերաբադ քաղաքում. հայտնում է BBC-ն: Պայթուցիկ սարքերն ամրացված են եղել հեծանիվներին, որոնք մարդաշատ շուկայից 15 մ հեռու են կանգնեցված եղել: Զոհերի թիվը հասել է 12-ի, կա 57 վիրավոր:
Ահաբեկչության պատասխանատվությունը ոչ ոք դեռ չի ստանձնել: Ավելի վաղ իշխանությունները տեղեկություն էին ստացել երկրում հնարավոր հարձակումների մասին, բայց թե երբ եւ որտեղ դրանք կլինեին, հայտնի չէր: