|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հնդկաստանում կրոնական տոնակատարություններից մեկի ժամանակ առաջացած հրմշտոցի արդյունքում 100 –ից ավելի ուխտագնաց է զոհվել:
Հնդկաստանի ոստիկանության տվյալներով, մոտ 25 հոգի էլ վիրավորվել է:
Հրմշտոցի պատճառ է հանդիսացել ուխտագնացների ամբոխի մեջ մխրճված ջիփ ավտոմեքենան: Ինչի հետեւանքով շատ նեղ տարածքում մեծ թվով մարդիկ են հավաքվել եւ հրմշտոց է առաջացել:
Նմանատիպ տոնակատարությունների ժամանակ, Հնդկաստանում նման միջադեպեր հաճախ են տեղի ունենում:
2010-ի մարտ ամսին նմանատիպ միջադեպի արդյունքում 63 հոգի էր զոհվել, իսկ 2008-ի միջադեպում` 145 հոգի: