|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 120-ի: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ այդ մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Նախկինում NDTV հեռուստաալիքը հայտնել էր 91 զոհի մասին։
«Առայժմ մենք գտել ենք 120 դի, զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կավելանա, քանի որ որոնողական աշխատանքները շարունակվում են»,-գործակալությանը հայտնել է Մորբի քաղաքի ոստիկանապետ Պ.Դեկավադիան։
Ավելի քան 140 տարի առաջ կառուցված կամուրջը Մորբի քաղաքի մոտակայքում գտնվող Մաչու ամբարտակի վրա փակ է եղել վերջին երկու տարում և վերաբացվել է ընդամենը չորս օր առաջ՝ հոկտեմբերի 26-ին, վերակառուցումից հետո: Ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ երեխաներ, եղել են կամրջի վրա, երբ կամուրջը փլուզվել է, հայտնում է Odisha TV-ն: Կամրջի անկումից հետո ավելի քան 350 մարդ ընկել է ջուրը։
Տեսանյութը՝ տելեգրամյան ալիքում։