|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հնդկաստանի ութ նահանգներում առնվազն 470 մարդ է զոհվել մուսոնային անձրեւների հարուցած հեղեղումների հետեւանքով: Հուլիսի 22-ին այդ մասին հաղորդել է The Times of India թերթը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը: Նախարարության տվյալներով՝ առավել մեծ թվով զոհվածներն Արեւմտյան Բենգալիայի եւ Ասամի նահանգներում են: Սաստիկ հեղեղումն այնտեղ առաջացրել է Բրահմապուտրա գետի վարարումը:
Ասամում ջրի հոսքերից 3 հազար գոյուղ է ոչնչացել նահանգի 33 շրջաններից 25-ում: Հեղեղումների հետեւանքով զոհվածների մասին հաղորդումներ են ստացվում Գուջարաթի, Մահարաշթրայի, Բիհարի եւ այլ նահանգներից: Տարերային աղետից տուժած տարածաշրջաններում ստեղծվել են 800 ժամանակավոր ճամբարներ հեղեղումների գոտուց տարահանվածների համար, դրանցում տեղավորվել է շուրջ 2 միլիոն մարդ: