|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի հարավ-արևելքում սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով TRT հեռուստաալիքին:
Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ Շանլըուրֆա նահանգի նահանգապետ Սալիհ Այհանը հայտնել էր չորս զոհի մասին: Ավելի ուշ բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է հինգ մարդու դի, որոնք համարվում էին անհետ կորած։ Եվս մեկ մարդ է մահացել հարևան Ադիյաման նահանգում։ Երկու նահանգներն էլ տուժել են փետրվարյան ավերիչ երկրաշարժերից։
Հորդառատ տեղումների պատճառով ջրի տակ են անցել մարզի բազմաթիվ բնակավայրեր։ Տեղի բնակչությունը տարհանվել է անվտանգ տարածքներ։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մարզերում անձրևները կշարունակվեն երկու օր, ուստի չեն բացառվում նոր հեղեղումներ ու սելավներ։