կարևոր
1738 դիտում, 6 օր առաջ - 2025-06-02 16:28
Առանց Կատեգորիա

Բրյանսկի մարզում կամրջի փլուզման հետևանքով տուժածների թիվը հասել է 104-ի

Բրյանսկի մարզում կամրջի փլուզման հետևանքով տուժածների թիվը հասել է 104-ի

Բրյանսկի մարզում կամրջի փլուզման հետևանքով տուժածների ընդհանուր թիվը հասել է 104-ի: Այս մասին լրագրողներին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։

Ավելի վաղ հաղորդվել էր 97 տուժածի մասին:

«Ընդհանուր առմամբ այսօր ունենք 7 զոհ, 104 տուժած: Ստացվում է՝ 3-ը ծանր են, մյուսները միջին ծանրության և թեթև վիճակում են»,-ասել է նա։

Տարածաշրջանի ղեկավարը հստակեցրել է, որ ներկայում Մոսկվայի կլինիկաներում կա 22 տուժած, ևս 38-ը Բրյանսկի մարզի բուժհաստատություններում են:

Հիշեցնենք` հունիսի 1-ին ՌԴ Բրյանսկի մարզի Վիգոնիչի շրջանում ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել: Բեկորներն ընկել են կամրջի տակով անցնող Կլիմով-Մոսկվա թիվ 86 ուղևորատար գնացքի վրա, լոկոմոտիվն ու վագոնները ռելսերից դուրս են եկել։ Յոթ մարդ մահացել է, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։