կարևոր
529 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-20 10:24
Քաղաքական

Տեղի ունեցողը քաղաքական պրոցես է և իրադարձությունների հետագա ընթացքը կարող է այլ հուն մտնել․ Տիգրան Աբրահամյան

Տեղի ունեցողը քաղաքական պրոցես է և իրադարձությունների հետագա ընթացքը կարող է այլ հուն մտնել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է .

«Ադրբեջանական դատարաններում հայերի նկատմամբ կեղծ դատավարությունները եզրափակիչ փուլ են մտել:
Ինչպես և կանխատեսելի էր, դատախազները բոլորի նկատմամբ մեծ պատժաչափեր են պահանջել, մյուս կողմից էլ պարզ է, որ տեղի ունեցողն ամբողջությամբ քաղաքական պրոցես է և իրադարձությունների հետագա ընթացքը` անկախ պատժաչափերից, կարող է այլ հուն մտնել:

Մեր հայրենակիցները բնականաբար իրենց մեղավոր չեն ճանաչում և այս ողջ ընթացքում, խիստ սահմանափակ հնարավորությունների պայմաններում, փորձել են իրենց դիտարկումները ներկայացնել:

ՀՀ-ի կողմից միայն խիստ խորհրդանշական քայլերի և հայտարարությունների պայմաններում, շատ բան էլ կախված է միջազգային հանրության ճնշումներից և առանձին դերակատարների կամքից:

Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»: