|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նժդեհ գյուղի բնակիչ Վիոլետա Ազարյանն է: Միայնակ, իր հոգսերով, երկրի ապագայի իր վախերով ապրում է գյուղում:
«Ունեմ 9 երեխա, 4 երեխաներս մեր դպրոցն են հաճախում՝ 9-րդ, 6-րդ, 4-րդ և 2-րդ։ 7 աշակերտ են, որից 4-ը իմս են։ Գյուղում երեխաները չունեն ապագա, առհասարակ ոչ մի երեխա չունի ապագա։ Աղջիկս սովորում է Երևանի ժողինստիտուտում: Մյուս աղջիկս ամուսնացած է, շուտով թոռնիկ կունենամ, տղաս նշանված է, պատրաստվում ենք ամուսնացնենք, մի աղջիկս էլ Գյուղինստիտուտի հաշվապահական բաժնում է սովորում, առաջին կուրսում է։ Իմ 6 էրեխեն էս գյուղում են ծնվել, էս գյուղում են մեծացել, ուսում ստացել, ամուսնացել են էս գյուղում, նշանվել են էս գյուղում… Էլ ո՞նց է ասեմ, բանակել են գնացել, եկել էս գյուղից… իսկ 3 փոքրերս ծնվել են Արցախում` Քաշաթաղի շրջանի Երիցվանք համայնքում»,-ասում է Վիոլետա Ազարյանը։
Միայնակ 9 երեխա մեծացնող մայրը մտահոգիչ է խամարում, որ գյուղը չունի բուժկետ, իսկ խմելու ջրի և տրանսպորտի խնդիրն իր հերթին ծանրացնում է, առանց այդ էլ հոգսերի տակ կքված գյուղացու կյանքը։
Մանրամասն՝ տեսանյութում։