կարևոր
826 դիտում, 3 ժամ առաջ - 2025-12-20 16:37
Աշխարհ

Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել ևս երկու բնակավայր. ՊՆ

Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել ևս երկու բնակավայր. ՊՆ

Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել հատուկ ռազմական գործողության գոտու ևս երկու բնակավայր։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

««Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Սումիի մարզի Վիսոկոյե բնակավայրը», - ասվում է ամփոփագրում:

Նշվում է, որ «Կենտրոն» զորախումբն իր հերթին վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Սվետլոյե բնակավայրը՝ շարունակելով ոչնչացնել Դիմիտրովում շրջապատված հակառակորդիխմբավորումը:

Գերատեսչությունում նաև հստակեցրել են, որ ԶՈւ-ն անցած օրվա ընթացքում խոցել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություն, ինչպես նաև էներգետիկայի, տրանսպորտային և պահեստային ենթակառուցվածքների օբյեկտներ: Հարվածները հասցվել են օպերատիվ-մարտավարական ավիացիայի, հարվածային անօդաչու թռչող սարքերի, հրթիռային զորքերի և հրետանու միջոցով: