|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հնդկաստանում ոստիկանությունը ձերբակալել է հայտնի ակտիվիստ Անա Հազարեին, ով բողոքի ակցիա է կազմակերպել նոր հակակոռուպցիոն օրենքի դեմ: Նա ընդունված օրենքը անվանել է «դաժան կատակ» եւ պահանջում է իրական հակակոռուպցիոն քայլեր ձեռնարկել:
BBC-ն տեեկացնում է, որ պարոն Հազարեն հացադուլ է հայտարարել եւ շարունակել այն հակառակ այն բանի, որ ոստիկանությունը մերժել է նրան երեք օրից ավելի ակցիա անցկացնել: Ակցիային մասնակցել է 5000 մարդ:
74-ամյա ակտիվիստին եւ եւս չորս հոգու ձերբակալել են, որպեսզի նրանք չկարողանան շարունակել ակցիան: Նրանց դեմ դեռեւս մեղադրանք առաջադրված չէ: