|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակներում իտալական «Միլան»-ը սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ կատալոնական «Բարսելոնա»-ի նկատմամբ:
Հանդիպման 57-րդ րոպեին տուգանային հարվածն իրացնելուց հետո գնդակը հայտվեց Կևին Պրինց Բոատենգի մոտ, որը գնդակն ուղարկեց Վալդեսի պաշտպանած դարպասը:
81-րդ րոպեին կապտանռագույնների դարպասը կրկին ցնցվեց` այս անգամ Սալի Մունտարիի հարվածից:
Այսպիսով` երկու գնդակի առավելությամբ «ռոսոներիները» կմեկնեն Իսպանիա:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 12-ին Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում: