|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Հունվարի 29-ին անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն և իտալական «Միլան»-ը վերջնական հայտարարի եկան՝ կողմերի միջև ստորագրվեց 23 մլն արժողության պայմանագիր, ըստ որի` իտալացի հարձակվող` 22 -ամյա Մարիո Բալոտելլին համալրեց «ռոսսոների»-ի շարքերը:
«Երբ իմացա, որ հնարավորություն ունեմ խաղալու «Միլան»-ում, փորձեցի այդ շանսը ձեռքիցս բաց չթողնել: Այդ թիմը իմ երազանքների թիմն է: Ճիշտ է` կարիերաս ստիպված եմ եղել սկսել «Ինտեր»-ում, այնուհետև տեղափոխվել եմ «Ման. Սիթի», սակայն երբեք չեմ դադարել սիրել «Միլան»-ը: Այստեղ ես ավելի լավ կխաղամ: Հուսով եմ կերջանկացնեմ մեր երկրպագուներին»,- Բալոտելլիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Քաղաքայիններ»-ի կազմում Բալոտելլին 54 խաղում խփել է 20 գնդակ: