|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Առավոտյան Ավանի 1/6 ընտրատեղամասում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի դիտորդն արձանագրել էր, որ կնքված քվեատուփի ստորին հատվածում ճեղք կա, որից հնարավոր է քվեատուփ քվեաթերթիկ մտցնել։
Yerkir.am-ի հետ զրույցում 1/1 ընտրատեղամասում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Թևան Պոսոսյանը նշեց, որ որ գնում է նշված ընտրատեղամաս` արձանագրված խախտման մանրամասները պարզելու:
Ըստ նրա` հանձնաժողովի անդամները ստուգել են քվեատուփը և պարզել, որ ճեղք չկա, քվեատուփի տակ առկա են անցքեր, որոնք արտադրական թերություն են: Սկզբում որոշում է ընդունվել փոխել քվեատուփը, սակայն, երբ պարզվել է, որ այդ անցքերից հնարավոր չէ քվեաթերթիկ մտցնել, տուփը չեն փոխել: