|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վանաձորի թիվ 30/31 ընտրատեղամասում ՔՀԻ դիտորդը ժամը 13։10-ին արձանագրել է, որ տեղամասի առջեւ գտնվող տեսասկավառակների խանութից բարձր հնչում է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի հիմնը՝ «Դեպի ապահով Հայաստան» երգը: Նրա միջամտությամբ` ոստիկանները խախտումը վերացրել են:
Իսկ Երևանի թիվ 13/37 ընտրատեղամասում դիտորդն ականատես է եղել, թե ինչպես է ընտրողը քվեաթերթիկի հետ միասին վարորդական վկայականը գցել քվեատուփի մեջ: Նա պահանջել է բացել քվեատուփը և հանել վարորդական վկայականը, սակայն հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ տուփը բացելու իրավունք չունի:
Աղբյուրը` www.hra.am