|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
2013-ի նախագահական ընտրություններին մրցակցություն չկա, և ամեն ինչ նախօրոք կանխորոշված է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի (ԹԻՀԿ) ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
«Եթե դեպքերի ընթացքը նույն կերպ շարունակվի, ապա ես ՀՀ նախագահ եմ տեսնում Սերժ Սարգսյանին: Սակայն Սարգսյանի` նախագահ դառնալը կլինի ոչ թե կոշտ խախտումների միջոցով, այլ ընդհակառակը` «փափուկ» խախտումներով»,- ասաց նա:
Հոկտանյանը հավաստիացնում է, որ քվեարկության ժամանակ լցոնումներ չեն լինի, ինչը պայմանավորված է երկրի սոցիալական վիճակով. «Ոմանք ուղղակի կվախենան աշխատանքը կորցնել»: