|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձինք արձանագրել են, որ որոշ ընտրատեղամասերում կան լցոնումներ: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Ըստ նրա` լցոնումներ են եղել 32/5 եւ 29/24 ընտրատեղամասերում:
Ի դեպ, շտաբն առաջիկայում մամուլի ասուլիս կհրավիրի` ընտրախախտումների մասին հայտարարություն տարածելու համար: