|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱԺ ընտրությունների ողջ գործընթացը գրեթե առանց խախտումների են անցել. Yerkir.am-ի թղթակցին ասել է «Շարժում 88» կուսակցության նախագահ Վիտալի Բալասանյանը:
Ուշագրավ է, որ Բալասանյանը նշել է, թե ինքն ընտրատեղամասերում չունի վստահված անձինք: Հարցին, թե ի՞նչն է պատճառը, նա պատասխանել է. «Նախ` արդեն տասը տարի է` պատգամավոր եմ, հետո նշեմ, որ ես Ասկերանի շրջանի բնակիչ եմ, նախագահական ընտրություններին եմ մասնակցել, և իմ շրջանի բոլոր մարդիկ իմ վստահված անձինք են, ես բոլորին էլ վստահում եմ»:
Հարցին, թե արդյո՞ք «Շարժում-88»-ը ընդդիմադիր ուժ է եւ ի՞նչ ակնկալիքներ ունի ընտրություններից, Վիտալի Բալասանյանը պատասխանել է. «Ես չեմ հիշում, որ հայտարարած լինեմ, թե ընդդիմադիր ուժ ենք, ես անկուսակցական եմ, չնայած ղեկավարում եմ կուսակցության ցուցակը: Նշեմ, որ «Շարժում 88» էլ իրեն ընդդիմություն չի հայտարարել: Թող ժողովորդն իր ասելիքը ասի ու որոշի»:
Բալասանյանը, անդրադառնալով ընտրություններից հետո խորհրդարանական ուժերի դասավորության իր կանխատեսումներին, նշել է, որ միայն ժամանակը կարող է այդ հարցում կոնկրետություն մտցնել: