|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ընտրությունների արդյունքներով` բազմաթիվ ընտրատեղամասերում Սերժ Սարգսյանը հաղթել է ձայների նվազ առավելությամբ: Կարծիք կա, որ այս հանգամանքը պայմանավորված է այդ տեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց ձևական ներկայացվածությամբ: Այդ առնչության yerkira.am-ը հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր, Ռուբեն Հակոբյանին` ակնկալելով նրա պատասխանը:
«Ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ասում` հնարավոր է: Իսկապես, կային ընտրատեղամասեր, որտեղ մեր հանձնաժողովի նախագահը չի կարողացել պայքարել կեղծիքների դեմ: Նրանց սպառնացել են, վախեցրել»,- պատասխանեց նա:
Ըստ Հակոբյանի` «Ժառանգությունը», ցավոք, մինչ այժմ չի ունեցել այդքան ռեսուրսներ, ընդդիմությունը բոլոր համապետական ընտրություներում չի կարողացել բոլոր տեղամասերում ապահովել «պինդ», սկզբունքային և խիզախ անդամներ: «Միշտ էլ լինում են թույլ օղակներ, պետք չէ կենտրոնանալ այդ թույլ օղակների առկայության վրա»,- հավելեց նա: