Փոխարժեքներ
06 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
«Դալմա-մոլի» սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, ի վերջո, կասեցրել է ֆրանսիական հայտնի «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի հետ պայմանագիրը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը՝ վկայակոչելով իշխանական աղբյուրներ։
«Ընդ որում, ըստ նույն աղբյուրների, դա հիմնականում կատարվել է Հայաստան առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործուն ջանքերի արդյունքում։ Հիշեցնենք, որ նախնական հայտարարությամբ, «Կարֆուրը» Հայաստանում պետք է սկսեր գործել դեռ անցյալ տարվա նոյեմբերին։
Նշենք, որ «Կարֆուրը» տարբեր երկրներում ունի ավելի քան 15 հազար առեւտրական կենտրոն եւ հիմնականում ինքն է ներկրում իր հիպերմարկետներում վաճառվող ապրանքը, ինչի արդյունքում կարող էր համեմատաբար էժան ապրանքներ վաճառել Հայաստանում, օրինակ՝ նույն ձեթը, շաքարավազը»,- գրում է «Ժամանակը»։