կարևոր
1972 դիտում, 4 ժամ առաջ - 2025-08-23 13:37
Քաղաքական

Գիտակցված պատերազմ ու պարտություն․ Արթուր Խաչատրյան

Գիտակցված պատերազմ ու պարտություն․ Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան գրում է․

«Փաշինյանն առավոտյան հայտարարեց, որ ինքը մինչև 2020 թվականի սեպտեմբեր գիտակցաբար չգնաց զիջումների, քանի որ «այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները եւ կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության եւ պետականության կորստի»: Այսինքն՝ ինքը գիտակցաբար չկանխեց պատերազմը, որի արդյունքում մենք հազարավոր զոհեր ունեցանք, կորցրեցինք Արցախի Հանրապետությունը, կորցրեցինք ՀՀ տարածքի մի հատված ու Ադրբեջանին միջանցք խեստացանք․․․․

Փաստորեն, ըստ Փաշինյանի, «Հայաստանի անկախությունը պահպանելու եւ այդ անկախությունն իրական դարձնելու» միակ տարբերակը պատերազմն, ավերն ու հազարավոր մարդկային կյանքներն էին։ Հայաստանը պետք է պարտվեր, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները «կարգավորեր»։ Արդյոք սա չի նշանակու՞մ, որ Փաշինյանը կանխամտածված կերպով երկիրը տարավ պատերազմի ու պարտության և իր նախապատերազմական ագրեսիվ քաղաքականությունը «պարտությամբ դեպի կարգավորում» նպատակ չէր հետապնդում»։