Փոխարժեքներ
19 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.81 |
EUR | ⚊ | € 441.42 |
RUB | ⚊ | ₽ 4.9089 |
GBP | ⚊ | £ 516.03 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանդես եկավ հագեցած, վերլուծական ու կտրուկ ելույթով՝ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։ Նա քննադատեց իշխանությունների տնտեսական քաղաքականությունը, ընդգծելով, որ բարձր տեխնոլոգիական զարգացման խոստումները չեն իրագործվել, իսկ իրական աճ գրանցվել է ոչ արտադրողական ոլորտներում՝ առևտրում, անշարժ գույքում և ֆինանսներում։
«Մի մետր ասֆալտ սեփական փողով չեք կառուցել», – ասաց պատգամավորը՝ մատնանշելով, որ կապիտալ ծախսերի աճը տեղի է ունեցել արտաքին պարտքի հաշվին։
«Տնտեսությունն այդպես չի աճում, ձեր խոստացած կառուցվածքը ձևավորված չէ», - շեշտեց նա։
Խաչատրյանը նաև հիշեցրեց նախկինում տրված սխալ գնահատականները բանակի զինման հարցում, անդրադարձավ քաղաքական իշխանությունների պոպուլիզմին ու խուսափումներին՝ կոնկրետ պատասխանատվությունից։
«Սա պետք է լիներ ձեր «դեմբելսկի ակորդը», բայց իրական արդյունքներ չունեք»։
Նա նաև սուր հեգնանքով արձագանքեց իշխող խմբակցության պատգամավորների պահվածքին՝ համեմատելով Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած պատգամավորներին «Միմինոյի» սցենարով՝ ստյուարդեսայի հետ։
Մանրամասն՝ տեսանյութում։