Միասին կարող ենք
կարևոր
424 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-02 17:47
Քաղաքական

«Ասում են՝ Փաշինյանը փորձել է Պուտինի հետ խոսել, չի համաձայնել, դրա համար զրուցել է Միշուստինի հետ». Արթուր Խաչատրյան

«Ասում են՝ Փաշինյանը փորձել է Պուտինի հետ խոսել, չի համաձայնել, դրա համար զրուցել է Միշուստինի հետ». Արթուր Խաչատրյան

«Նիկոլ Փաշինյանն ասում էր Կարս-Ախալքալաք երկաթուղին բացելուց հետո յոթ միլիարդանոց շուկա է Հայաստանի համար բացվում։ Մենք այս իշխանություններին այս քանի տարիների ընթացքում ի թիվս այլ հարցերի քննադատում էինք նաև նրանում, որ իրենք տնտեսական կախվածությունը հասցրել են կատաստրոֆիկ մակարդակի»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ասում է՝ Եվրոպայի դռները Հայաստանի համար 99%-ով թարմ գյուղմթերքի,  ոգելից խմիչքների համար բաց են։  Արտադրողները, աճեցնողները և թե արտահանողները եվրոպական շուկայի տեղը գիտեին, Բրյուսելի տեղը գիտեին, Լոնդոնի, Փարիզի, Պեկինի, Վաշինգտոնի տեղը գիտեին, բայց եթե իրենք տանում էին իրենց ապրանքը Ռուսաստան, նշանակում է ավելի իրենց համար ձեռնտու էր արտահանել Ռուսաստան, որովհետև ապրանքն ինչ-որ մի շուկայում վաճառելու համար դու շատ երկար ժամանակ պիտի աշխատես, որպեսզի օրինակ, բելգիացի, հոլանդացի, կիպրացի սպառողը ճանաչի և ցանկանա գնել հայկական արտադրանքը, դա մի քանի օրում չի արվում, այսինքն այդ մարդիկ, ովքեր այսօր արտադրել են, աճեցրել են, իրենք այսօր են տուժում»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։