|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Միջանցք բառի ունիվերսալ սահմանում, որպես այդպիսին չկա․ մի կողմը դա կմեկնաբանի որպես միջանցք, մյուսը՝ ճանապարհ, բայց այն, ինչ ստորագրել է Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին, ենթադրում է այլ իրավական կարգավիճակ, քան Երևան-Աշտարակ ճանապարհը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք» տալուն։
«Փաշինյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որտեղ այն ճանապարհը, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանին ունենալու է այլ իրավական կարգավիճակ։ Իր թղթի վրա գրածներից հետո ինքն այնքան զիջում է արել․․․ այնպես որ, թե Փաշինյանը ինչ է բանավոր համաձայնել, դա արդեն մեզ ոչ մի լավատեսություն չի տալիս։ Շուռնուխի հարցն էլ, սկզբից ասում էին, որ ճանապարհի այս կեսը մերն է, մյուսը՝ Ադրբեջանինը, հիմա ճանապարհը ամբողջովին իրանցն է»,- ասաց նա։