|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ծխելու դեմ պայքարող բրիտանական բարեգործական Action on Smoking and Health ընկերությունը տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն՝ COVID-19-ի համավարակի ընթացքում ավելի քան 1 մլն բրիտանացի հրաժարվել է ծխելուց. ըստ yerkir.am-ի՝ հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Հարցման մասնակցված բրիտանացիների 41 տոկոսն ասել է, որ թողել է ծխելը վերջին չորս ամսում։ Նրանք հայտարարել են, որ պատճառը կորոնավիրուսն է. վախեցել են, որ ծխելը հիվանդանալու դեպքում կարող է բարդություններ առաջացնել։
Հարցումն անցկացվել է ապրիլի 15-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ 10 հազար բրիտանացու շրջանում։ Ծխելուց հրաժարվելու պատճառների թվում, բացի կորոնավիրուսից, նշվել են նաև առողջական վիճակի համար մտահոգությունները և կարանտինային միջոցառումների ու ինքնամեկուսացման պատճառով ծխախոտ ձեռք բերելու դժվարությունները։