|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պարզվում է, որ նիկոտինը մարդու մոտ ոչ միայն կախվածություն է առաջացնում, այլև օրգանիզմին կուշտ լինելու կեղծ ազդակներ է տալիս. գրում է Science ամսագիրը:
Ուսումնասիրելով այս էֆեկտը՝ մասնագետները փորձելու են դեղամիջոցներ ստեղծել ավելորդ քաշի դեմ պայքարելու համար:
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ծխողների մարմնի միջին քաշն ավելի ցածր է, քան չծխողներինը: Բացի այդ` նիկոտինն ազդում է մարդու նյարդային համակարգի այն հանգույցների վրա, որոնք պատասխանատու են սննդային վարքի համար: Այս փորձերը հաստատվել են մկների վրա իրականացված հետազոտությունների արդյունքում:
Բժիշկները համեմատել են նիկոտինի և դրա համարժեք ցիտինի ազդեցությունը: Վերջին նյութը կախվածություն չի առաջացնում: Պարզվել է, որ երկուսն էլ զգալիորեն նվազեցնում են քաշը: