|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Օրերս «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հաստատել է, որ Նեյմարի մոտ անեմիա է հայտնաբերվել. հեմոգլոբինի քանակը արյան մեջ պակաս է: Դրա հետեւանքները հոգնածությունն ու ընդհանուր թուլությունն են:
Թեեւ ակումբի սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարատը վստահեցնում էր, որ բրազիլացին ոչ մի լուրջ խնդիր չունի, ֆուտբոլիստի հայրը հայտարարել է, որ դա ամենեւին էլ այդպես չէ. տեղեկացնում է telegraf.com.ua-ն: «Նեյմարի արյան մեջ երկաթի պարունակությունը աղետալի ցածր է: Նա շատ է հոգնում վերջին շաբաթներին: Դա նորմալ չէ, եւ որդիս լրջորեն մտահոգված է այդ կապակցությամբ: Վերջին շրջանում որդիս 7 կգ նիհարել է, ինչը լրջորեն անդրադառնում է նրա մկանների վրա: Հավատացեք, ես երբեք մարզումներից հետո նրան այդքան հոգնած չեմ տեսել: Նշագեղձերի վիրահատությունից հետո վիճակը խորացել է: Մոտակա երկու շաբաթում կփորձենք վերականգնողական միջոցառումներ անցնել: Բժիշկները խոստանում են, որ դրանցից հետո ամեն ինչ կնորմալանա»,- պատմել է ֆուտբոլիստի հայրը: