Փոխարժեքներ
23 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Իրանը դեռ ծանր է վերականգնվում Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից։ Հոգեւորականության, քաղաքական գործիչների ներկայացուցիչներն ասում են՝ ԱՄՆ-ի հետ հարաբերւթյուններում լարվածության նվազեցումն անհրաժեշտ եւ պարտադիր պայման է» երկրի ապագայի համար՝ կոչ անելով ավարտել նոր ազգային ռազմավարության մշակումը: Բայց այստեղ սուր ինտրիգ կա։ Բանն այն է, որ իրանական հատուկ ծառայությունների «զեկույցի վերլուծությունները», չգիտես ինչու, հայտնվում են ԱՄՆ-ի ԶԼՄ-ներում՝ իրանական կողմին հղումներով, սակայն պաշտոնական Թեհրանը դրանք ոչ հաստատում է, ոչ էլ հերքում: Նման տեղեկատվական «պատառաքաղը» խարխլում է վստահությունը պաշտոնական տեղեկատվության նկատմամբ եւ ուժեղացնում կասկածները, որ իսրայելական գործողության իրական մասշտաբները եւ իրանական պաշտպանության խոցելիությունը թաքցնում են հասարակությունից», - նշել է Տարասովը:
Նման քննադատության եւ բարեփոխումների կոչերի մեջ հնչում է Արեւմուտքի հետ հարաբերությւնների վերաբեռնման շարժման արձագանքը, որը ձեւավորվել էր հանրային տիրույթում դեռեւս Հասան Ռոհանիի նախագահության օրոք: Այն ժամանակ The New York Times-ը գրել էր՝ «ռեֆորմիստները, այդ թվում՝ Քարուբին, որոնք տնային կալանքի տակ էին մնացել Իսրայելի հետ պատերազմից հետո, մի քանի պատճառ ունեն, որ Նեթանյահուն նորից հարձակվի Իրանի վրա: Foreign Policy-ն, օրինակ, նույնիսկ կարծում է, որ «Իսրայելը, հավանաբար, նոր պատերազմ կսկսի Իրանի դեմ մինչեւ դեկտեմբեր, հնարավոր է՝ նույնիսկ օգոստոսի վերջին», շարունակեց քաղաքագետը:
«Դա այն դեպքում, երբ Իրանի միջուկային պոտենցիալը կարեւոր, բայց ոչ որոշիչ գործոն է, որն Իսրայելն օգտագործել է իր գլխավոր մրցակցին ուրիշի ձեռքերով թուլացնելու եւ տարածաշրջանային բարենպաստ հավասարակշռությունը վերականգնելու համար, որն Իսրայելն անհրաժեշտ կհամարի իր համար:Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող են տեւել մի քանի ամիս։ Իրանի նախագահտ հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը «չի նշանակում, որ մենք մտադիր ենք հանձնվել», եւ անմիջապես քննադատության է ենթարկվել կոշտ գծի կողմնակիցների, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ազիզ Գազանֆարիի կողմից: Ի դեպ, նրա կողմնակիցները լիովին ունակ են փոխել ղեկավարությունը, որպեսզի «դեմքը պահեն» ցեղակիցների եւ արաբական աշխարհի առջեւ եւ հաշտվեն Իսրայելի հետ», - նշել է Տարասովը:
Իսրայելական Haaret-ը գրում է․ «Իսրայելը հենց այդպես էլ հասկանում է՝ հասնել երկրում ռեժիմի փոփոխության»:
«Բայց գալիք պատերազմը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի արյունալի կլինի, քան առաջինը։ Եթե Թրամփը կրկին զիջի Իսրայելի ճնշմանը եւ միանա պայքարին, Նահանգները կարող են բախվել Իրանի հետ լայնամասշտաբ պատերազմի, որի համեմատ Իրաքը հեշտ որս կթվա», - մեկ անգամ եւս ընդգծում է Տարասովը:
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի