|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը, ազատվելով Դամասկոսի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Իրաքի հայոց թեմում։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Հայր Դերենիկը Դադիվանքի վերջին վանահայրն էր։
2020 թվականի պատերազմից հետո Քարվաճառը, որտեղ գտնվում է Դադիվանքը, անցել էր Ադրբեջանին։ Սակայն հայ հոգևորականները շարունակվում էին ծառայել վանքում՝ ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ 6 ամիսը մեկ հոգեւորականների կազմը փոխվում էր։
Հայր Դերենիկը Դադիվանքում ծառայեց 14 ամիս։ 2022թ. դեկտեմբերին սկսվեց Արցախի շրջափակումը, ու աբեղան ծառայակից սարկավագների հետ մնաց Դադիվանքում մինչև Արցախի հայաթափումը։