կարևոր
622 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-27 23:19
Հասարակություն

Մասյացոտնի թեմում քննարկվել է քահանա հայրերի ծիսական և հովվական ծառայության խոչընդոտելու դեպքերը

Մասյացոտնի թեմում քննարկվել է քահանա հայրերի ծիսական և հովվական ծառայության խոչընդոտելու դեպքերը

Այսօր Մասյացոտնի թեմում տեղի ունեցավ քահանայից երկրորդ ժողովը՝ նախագահությամբ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի։ Ժողովի մեկնարկից առաջ կատարվեց աղոթք՝ Հանգստյան ժամերգությունից, թեմի հովվական ծառայության անխոչընդոտ և խաղաղ ընթացքի համար։

Ժողովի օրակարգում ընդգրկված էին թեմի ներքին կյանքին վերաբերող հովվական, տոնածիսական և վարչական հարցեր։
Հատուկ անդրադարձ կատարվեց երիտասարդական ծրագրերի կազմակերպմանն ու ակտիվացմանը՝ որպես Եկեղեցու առաքելության զորացման և շարունակականության կարևոր ուղղություն։

Ժողովի ընթացքում անդրադարձ եղավ նաև վերջին օրերին արձանագրված մտահոգիչ երևույթներին, երբ տարբեր համայնքներում փորձեր են կատարվել խոչընդոտելու մի շարք քահանա հայրերի ծիսական և հովվական ծառայությունը։

Ժողովն ավարտվեց մտքերի փոխանակմամբ և բուռն քննարկումներով։ Առաջնորդական տեղապահը լսեց քահանաների բարձրացրած հարցերը՝ համապատասխան եզրահանգումներով։