կարևոր
1261 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-22 10:13
Քաղաքական

Փաշինյանը ստիպված է որոշում կայացրել. ամիսներ շարունակ չեն կարողացել «մարզպետ գտնել». «Ժողովուրդ»

Փաշինյանը ստիպված է որոշում կայացրել. ամիսներ շարունակ չեն կարողացել «մարզպետ գտնել». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ շոկային նշանակման մասին հայտարարեց. Լոռու մարզպետի պաշտոնում կնշանակվի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը ստիպված է գնացել այս քայլին, քանի որ ամիսներ շարունակ չեն կարողացել «մարզպետ գտնել»:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 10-ից ավելի մարդկանց են դիտարկել ու առաջարկել մարզպետի պաշտոնում, սակայն նշանակում չի արվել:

Դեռեւս հուլիսին Արեն Մկրտչյանին հրավիրել են ՔՊ վարչություն, հարցեր ուղղել՝ որպես Լոռու մարզպետի թեկնածուի, եւ թիմակիցները հասկացել են, որ նա «չի ձգի» այդ պաշտոնին:

Բայց քանի որ ամիսներ շարունակ չեն կարողացել այդ պաշտոնում որեւէ մեկին գտնել, Փաշինյանը միայնակ որոշում է կայացրել Արեն Մկրտչյանին մարզպետ նշանակել:

Մկրտչյանն էլ, որ հարազատ Ալավերդիում խայտառակ պարտություն կրեց՝ չընտրվելով քաղաքապետ, վերջին ժամանակներս ամեն բան անում էր Փաշինյանին ապացուցելու իր հավատարմությունը` անդադար քննադատելով ընդդիմադիրներին:

Հիշեցնենք, որ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ՀՀ ՆԳՆ փոխնախարար, ոստիկանապետ նշանակվեց ինչից հետո ՔՊ-ում կադր չէին գտնում»։