Փոխարժեքներ
23 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Օրինակ՝ Ղազախստանը ժամանակավր վերակողմնորոշում է իրականացրել իր նավթի արտահանումը ԲԹՋ-ից դեպի Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի խողովակաշար։ Այսինքն՝ Աստանան նավթի իր ամբողջ արտահանումն ուղարկել է Ռուսաստանի տարածքով՝ հրաժարվելով մատակարումների դիվերսիֆիկացումից (Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարանցիկ ծառայություններ)։ Իր հերթին, ռուսատյացությամբ վարակված Ռումինիայի իշխանությունները հասցրել են կատարվածի համար չհիմնավորված մեղադրել Մոսկվային։ Իբր ռուսները վրացական տարածքում մտցրել են ԲԹՋ-ի մեջ եւ այնտեղ քլորի մի քանի բարել են լցրել։
Բայց շատ խելամիտ փորձագետներ հասկանում են՝ խոսքը գնում է արեւմտյան ընկերությւոնների միջեւ մրցակցության մասին: Կասպից ծովում կա Բաքվից 90 կմ հեռավորության վրա գտնվող Ադրբեջանին պատկանող շելֆային նավթագազային կոնդենսատային հանքավայրերի խումբ։ րԴանք են՝ Ազերի (բացվել է 1987 թ-ին) – Չիրագ (1985) – Գյունեշլի (1981), որտեղ օտարերկրյա ներդրողների տեսքով ներկա են British Petroleum-ը (մասնաբաժինը՝ 30,37%), ամերիկյան Exxon Mobil-ը՝ 6,79% եւ եւս 8 ընկերություններ տարբեր պետություններից։ Վերջերս ալիեւի ԱՄՆ կատարած այցից եւ Թրամփի հետ նրա շփումից հետո Լոնդոնում կարող էին կասկածել՝ ադրբեջանցիները որոշել են «փոխել տանիքը» Վաշինգտոնով:Ուստի ԲԹՋ-ում տեղի ունեցածը կարող է բրիտանացիների վրեժը լինել։
«Անձամբ ես առողջ տարակուսանք ունեմ, թե ինչո՞ւ է BP-ն զեկուցել, որ այն խախտել է տեխնոլոգիան կամ արդյունհանման կամ պոմպացման ժամանակ: Տարակուսանք կար մինչեւ այն պահը, երբ օգոստոսի 8-ին Ադրբեջանի պատվիրակությունը չէր ժամանել Վաշինգտոն։ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից առաջ տեղի է ունեցել ինչ-որ հուշագրի ստորագրում SOCAR ընկերությունների եւ այնպիսի «քիչ հայտնի» ընկերության միջեւ, ինչպիսին Exxon Mobil-ն է։ Ստորագրվել թ Ադրբեջանի նախագահի ներկայությամբ։ Հուշագրի տեքստը դեռ ոչ մի տեղ չի հրապարակվել։ Իմ կարծիքով՝ Բաքվի կողմից փորձ է արվում նվազեցնել ճնշումը Լոնդոն քաղաքի կողմից եւ BP-ն փոխարինել Exxon Mobil-ով։ Գուցե դա բավական տարօրինակ է թվում, բայց Լոնդոնի կողմից Բաքվի վրա ճնշումը գնալով ավելի անընդունելի է թվում, ուստի առաջատար խաղացողների նման փոփոխությունը կարող է օգտակար լինել Բաքվին»,- նշել է էներգետիկայի ռուս փորձագետ Բորիս Մարցինկեւիչը:
Այլ մասնագետներ նկատել են՝ հուշագրի ստորագրումն ադրբեջանական SOCAR եւ Exxon Mobil պետական ընկերությունների կողմից տեղի է ունեցել Հայաստանում Զանգեզուրի միջանցքը ԱՄՆ-ից կոնսորցիումին հանձնելու որոշման հետ նույն օրը: Հնարավոր է՝ ինչ-որ մեկը որոշել է այլընտրանքային երթուղի ստեղծել ադրբեջանական նավթի համար, միաժամանակ զբաղվել անհնազանդ Վրաստանի հետ, որը հեռացել է Արեւմուտքից եւ վարում է անկախ քաղաքականություն։
Աղբյուրը՝ topcor.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի