կարևոր
1396 դիտում, 4 ժամ առաջ - 2025-08-23 13:50
Աշխարհ

Իրան․ Եթե վաղը պատերազմ լինի

Իրան․ Եթե վաղը պատերազմ լինի
Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Խամենեին եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Յահյա Ռահիմ Սաֆավին հայտարարել է՝ տարածաշրջանում հնարավոր է նոր ռազմական դիմակայություն Իսրայելի կամ ԱՄՆ-ի հետ: Նրա խոսքով ՝ Իրանը պատրաստվում է իրադարձությունների վատթարագույն զարգացմանը: «Կարծում եմ՝ կսկվի մեկ այլ պատերազմ, եւ դրանից հետո գուցե այլեւս պատերազմներ չլինեն»: Ընդ որում՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով Իրանի երեք աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր՝Ալի Խամենեին որոշում է կայացրել աջակցել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների վերսկսմանը: Զրուցակիցների տվյալներով՝ հոգեւոր առաջնորդը «եկել է այն եզրակացության, որ բանակցությունները ռազմական հակամարտությունից խուսափելու միակ միջոցն են, որը կարող է հանգեցնել ռեժիմի տապալմանը»: Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը:

«Թեհրանում շատ մտահոգված են Անդրկովկասում եւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումներով: Վելայաթին Իրանի ղեկավարության ընդհանուր կարծիքն է հայտնել Հայաստանի տարածքով Ադրբեջանից տրանսպորտային «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր ստեղծումը մերժելու վերաբերյալ, որը կկառուցվի «հովանու ներքո» եւ կմնա ԱՄՆ-ի սեփականության ներքո: Իրանցիները նշել են՝ ցանկացած ջանք կգործադրեն այս «վերանորոգման» իրականացումը արգելափակելու համար, քանի որ իրականում ՆԱՏՕ-ն հենց հիմա հայտնվում է Կասպից ծովում:

Միեւնույն ժամանակ Իրանը հայտարարում է նաեւ իրանա-իսրայելական դիմակայության հնարավոր «երկրորդ գործողության» մասին, որը Թեհրանում շատ հավանական են համարում: Որոշ փորձագետներ նշում են պատերազմի մեկնարկի ճշգրիտ ամսաթիվը՝ 2025 թվականի հոկտեմբերի 25-ը: Այս օրը Իրանում ոչ պաշտոնապես նշվում է հին Բաբելոն պարսից թագավոր Կյուրոս Մեծի մուտքի օրը. այս իրադարձության շուրջ Հանրապետությունում համախմբվում են այաթոլլաների ռեժիմի հետեւողական եւ վաղեմի հակառակորդներ՝ միապետական ուժերը, որոնք տապալվել են Իսլամական հեղափոխության կողմից եւ ն են: Ճիշտ է, Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելու պրոքսի սցենարներ կան.այդ ժամանակ Իսլամական Հանրապետությունը կանջատվի Մերձավոր Արեւելքի առանցքային գործընթացներից: Բացի այդ, մինչ այժմ Իսրայելը չի հասել իր նպատակներից որեւէ մեկին, որը նրա ղեկավարությունը հայտարարել էր Իրանի հետ 12-օրյա պատերազմ սկսելիս, բայց հասել է ապագայում բանակցություններից Իրանի հրաժարմանը: Բայց Իրանի համար պատերազմի արդյունքները միանշանակ կարելի է պարտություն անվանել.իրանցիները պատերազմի արդյունքում ավելի վատ վիճակում են հայտնվել: Ուրեմն, նոր պատերազմը կամ Իրանի եւ Իսրայելի միջեւ զինված հակամարտությունը միայն ժամանակի հարց է», - ամփոփել է Տարասովը:

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի