|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Պահեստազորի ադրբեջանցի գեներալ-լեյտենանտ Յաշար Այդեմիրովը մեկնաբանել է ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը «Նոր պատերազմ` նոր տարածքների» մասին. հայտնում է MInval.az-ը:
Գեներալը նշել է, որ Հայաստանը միայն խոսում է և չի գնա նման «սադրանքի», իսկ եթե գնա, ապա «հրաշալի շանս կընձեռի Ադրբեջանին, քանի որ իրենք սպասում են հարմար առիթի` ռազմական գործողություններ սկսելու համար»:
Միևնույն ժամանակ, նա կոչ է արել Ադրբեջանին` չկորցնել զգոնությունը` նշելով, որ եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի, Նախիջևանի բանակը չպետք է պասիվ լինի:
Այդեմիրովը նաև նշել է, որ Մինջիվան-Մեղրի-Կերչիվանը «ադրբեջանական ճանապարհ» է, և իրենք իրավունք ունեն ռազմական գործողություն սկսելու` այն բացելու համար: