|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է որոշակի չափով ճկունություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման հարցում: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի առաջարկ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում հանդիպումից հետո, և ռուսական կողմը պատրաստ է փոխզիջման գնալ դրանցից մի քանիսի շուրջ:
«Դրանցից մի քանիսի վերաբերյալ մենք համաձայնեցինք... ցուցաբերել որոշակի ճկունություն», - ասել է Սերգեյ Լավրովը։
Նա հավելել է, որ չնայած ամերիկյան կողմի ջանքերին՝ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելու համար, գագաթնաժողովը դեռևս պլանավորված չէ։
«Պուտինը պատրաստ կլինի հանդիպել Զելենսկու հետ, երբ գագաթնաժողովի օրակարգը պատրաստ լինի։ Այն դեռ պատրաստ չէ», - բացատրել է նա։
Մեկ օր առաջ The Washington Post-ը, հղում անելով իր աղբյուրին, հաղորդել էր, որ Մոսկվան, իբր, ընդհանրապես չի ցանկանում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում անցկացնել, քանի որ դա կապահովի «Մոսկվայի կողմից ուկրաինական քաղաքական ռեժիմի որոշակի լեգիտիմացում»։